Molina Dual Options Cal MediConnect Plan Medicare-Medicaid Plan | 2021թ.-ի մատակարարների և դեղատների առցանց տեղեկամատյանի Տեղեկատվության բաժին
Ներածություն
Այս Մատակարարների և դեղատների առցանց տեղեկամատյանը պարունակում է տեղեկություն Molina Dual Options-ում մատակարարի և դեղատների տեսակների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի բոլոր մատակարարների և դեղատների ցուցակները ձեր որոնման ամսաթվի դրությամբ: Որոնման արդյունքները պարունակում են մատակարարի և դեղատան հասցեն և կոնտակտային տվյալները, ինչպես նաև այլ մանրամասներ, ինչպիսիք են՝ գործողությունների օրերը և ժամերը, մասնագիտությունները և հմտությունները: Հիմնական տերմինները և դրանց սահմանումներն այբբենական կարգով կարող եք գտնել Մասնակցի ձեռնարկի վերջին գլխում։
Հրաժարում պատասխանատվությունից
- Molina Dual Options Cal MediConnect Plan-ը (Medicare-Medicaid Plan) բժշկական ապահովագրության պլան է, որը պայմանագիր ունի Medicare-ի և Medi-Cal-ի հետ՝ երկու ծրագրերի արտոնությունները գրանցվածներին ապահովելու համար:
- Molina Healthcare-ը համապատասխանում է կիրառելի քաղաքացիական օրենսդրության դաշնային օրենքներին և խտրականություն չի դնում ըստ ռասայի, էթնիկական պատկանելիության, ազգային ծագման, կրոնի, սեռի, տարիքի, հոգեկան կամ ֆիզիկական հաշմանդամության, առողջական վիճակի, առողջապահության ստացման, պահանջների փորձի, բժշկական պատմության, գենետիկ տեղեկատվություն, անապահովության ապացույցների, աշխարհագրական դիրքի:
- Առցանց տեղեկամատյանը ներկայացնում է առողջապահական ոլորտի մասնագետներին (ինչպիսիք են՝ բժիշկները, բուժքույրերը և հոգեբանները), հաստատություններ (ինչպիսիք են՝ հիվանդանոցները կամ կլինիկաները) և օժանդակ ծառայություններ մատուցողները (ինչպիսիք են՝ մեծահասակների առօրյա առողջապահությունը և Տնային առողջության մատակարարները), որոնք կարող եք տեսնել որպես Molina Dual Options-ի անդամ: Մենք նաև ցուցակագրում ենք այն դեղատները, որոնցից կարող եք օգտվել ձեզ նշանակված դեղերը ստանալու համար:
- Այս Տեղեկամատյանում մենք այս խմբերին կանդրադառնանք որպես «ցանցային մատակարարներ»: Այս մատակարարները պայմանագիր են կնքել մեզ հետ` ձեզ ծառայություններ մատուցելու համար: Այս առցանց տեղեկամատյանը պարունակում է Կալիֆորնիա նահանգի Molina Dual Options-ի մատակարարների ամբողջ ցանցը: Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
- Այս տեղեկատուում ընդգրկված են ինչպես Medicare, այնպես էլ Medi-Cal ծառայություններ մատուցողները:
- ATENCIÓN: Si habla español, tiene a su disposición servicios gratuitos de asistencia lingüística. Llame al 1-855-665-4627 de lunes a viernes, de 8:00 a. m. a 8:00 p. m. Los usuarios de TTY deben llamar al 711. La llamada es gratuita.
- 如果您使用繁體中文,您可以免費獲得語言援助服務。請致電 1-855-665-4627(服務時間:週一至週五上午 8:00 至下午 8:00)。TTY 使用者應該致電 711。該電話免費。
- Kung nagsasalita ka ng Tagalog, maaari kang gumamit ng mga serbisyo ng tulong sa wika nang walang bayad. Tumawag sa 1-855-665-4627, Lunes hanggang Biyernes mula 8:00 am hanggang 8:00 pm. Para sa mga user ng TTY, dapat tumawag sa 711. Libre ang tawag.
- Nếu bạn nói Tiếng Việt, có các dịch vụ hỗ trợ ngôn ngữ miễn phí dành cho bạn. Gọi số 1-855-665-4627, Thứ Hai đến thứ Sáu từ 8:00 giờ sáng đến 8:00 giờ tối. Người dùng TTY cần gọi số 711. Cuộc gọi này miễn phí.
- 한국어를 사용하시는 경우, 언어 지원 서비스를 무료로 이용하실 수 있습니다. 1-855-665-4627번으로 월요일 – 금요일, 오전 8시부터 오후 8시 사이에 전화해 주십시오. TTY 이용자는 711번으로 전화하십시오. 통화료는 무료입니다.
- Если вы говорите на русском языке, то вам доступны бесплатные услуги перевода. Звоните 1-855-665-4627, понедельник – пятница, с 8:00 до 17:00. TTY для лиц с нарушениями слуха 711. Звонок бесплатный.
- Եթե խոսում եք հայերեն, ապա ձեզ անվճար կարող են տրամադրվել լեզվական աջակցության ծառայություններ: Զանգահարեք 1-855-665-4627 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ, 8:00-ից` 20:00: TTY օգտվողները պետք է զանգահարեն 711: Զանգն անվճար է:
- ប្រយ័ត្ន៖ បើសិនជាអ្នកនិយាយ ភាសាខ្មែរ, សេវាជំនួយផ្នែកភាសា ដោយមិនគិតឈ្នួល គឺអាចមានសំរាប់បំរើអ្នក។ ចូរ ទូរស័ព្ទ 1-855-665-4627 នៅថ្ងៃច័ន្ទ ដល់ ថ្ងៃសុក្រ ចាប់ពីម៉ោង 8:00 ព្រឹក ដល់ 8:00 យប់។ អ្នកប្រើ TTY គួរហៅទូរស័ព្ទទៅលេខ 711។ ការហៅទូរស័ព្ទនេះគឺឥតគិតថ្លៃ។
- اگر به زبان فارسی گفتگو می کنید، تسهیلات زبانی بصورت رایگان برای شما فراهم می باشد. با ه 1-855-665-4627روزهای دوشنبه تا جمعه از 8 صبح تا 8 عصر تماس بگیرید. افرادی که دارای مشکل شنوایی هستند با شماره 711 تماس بگیرند. برقراری تماس رایگان است.
- ملحوظة: إذا كنت تتحدث اذكر اللغة، فإن خدمات المساعدة اللغوية تتوافر لك بالمجان. اتصل برقم 1-855-735-5604 (رقم هاتف الصم والبكم: 711) من الاثنين حتى الجمعة من 8:00 صباحًا حتى 8:00 مساءً كل يوم.
- Դուք կարող եք անվճար ստանալ այս փաստաթուղթն այլ ձևաչափերով, օրինակ՝ խոշոր տառատեսակի, բրայլան գրի կամ ձայնագրության տեսքով։ Զանգահարեք՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. մինչև 8 p.m.՝ տեղական ժամանակով։. Զանգն անվճար է:
- Կարող եք խնդրել, որ մենք միշտ ձեզ տեղեկատվություն ուղարկենք ձեզ անհրաժեշտ լեզվով կամ ձևաչափով: Սա կոչվում է մշտական պահանջ: Մենք կհետևենք ձեր մշտական պահանջին, այնպես որ ձեզ անհրաժեշտ չլինի առանձին հայցեր ներկայացնել յուրաքանչյուր անգամ, երբ մենք ձեզ տեղեկատվություն ենք ուղարկում: Այս փաստաթուղթը այլընտրանքային ձևաչափով ստանալու համար խնդրում ենք կապվել Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ (855) 665-4627, TTY՝ 711, շաբաթը 7 օր, 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։ Եթե նախընտրում եք ապագայում այս փաստաթուղթը անգլերենից բացի այլ լեզվով ստանալու համար դիմեք Նահանգին հետևյալ հեռախոսահամարով՝ (800) 541-5555, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ 8 a.m. - 5 p.m.՝ տեղական ժամանակով՝ ձեր գրառումը նախընտրելի լեզվով թարմացնելու համար:Ներկայացուցիչը կարող է օգնել ձեզ կատարել կամ փոխել մշտական պահանջը: Դուք կարող եք նաև կապ հաստատել ձեր խնամքի համակարգողի հետ՝ մշտական պահանջի համար օգնություն ստանալու համար:
- Ցանկը արդիական է որոնվող առցանց գրացուցակի ներքևի էջում նշված ընթացիկ ամսաթվի դրությամբ, սակայն Դուք պետք է իմանաք, որ՝
- Molina Dual Options-ի ցանցի որոշ մատակարարներ կարող են ավելացվել կամ հեռացվել մեր ցանցից այս տեղեկամատյանի հրապարակումից հետո:
- Մեր ցանցի որոշ Molina Dual Option-ի մատակարարներ հնարավոր է այլևս չեն կարող ընդունել նոր անդամներ: Եթե դժվարանում եք գտնել նոր անդամներ ընդունող մատակարար, ապա զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով և մենք կօգնենք Ձեզ:
- Ձեր տարածքում Molina Dual Options-ի ցանցային մատակարարների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունը ստանալու համար այցելեք՝ www.MolinaHealthcare.com/Duals կամ զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։ Զանգն անվճար է:
Molina Dual Options-ի ցանցի բժիշկները և առողջապահության այլ մասնագետները նշված են էջերում, որոնք հիմնված են ձեր Մատակարարի որոնման վրա: Մեր ցանցի Դեղատները նշված են էջերում, որոնք հիմնված են ձեր Դեղատան որոնման վրա:
Մատակարարներ
Հիմնական տերմիններ
Այս բաժինը բացատրում է հիմնական տերմինները, որոնք դուք կտեսնեք մեր
Մատակարարների և դեղատների տեղեկատուի մեջ։
- Պրովայդերներն առողջապահական ոլորտի մասնագետներ են և աջակցություն տրամադրողներ, ինչպիսիք են՝ բժիշկները, բուժքույրերը, դեղագործները, թերապևտները և խնամք ու ծառայություններ մատուցող այլ անձինք: Ծառայություններն ընդգրկում են՝ բուժօգնությունը, երկարաժամկետ խնամքի ծառայությունները և աջակցությունը (LTSS), նյութերը, վարքագծային առողջապահության ծառայությունները, դեղատոմսով և առանց դեղատոմսի դեղերը, սարքավորումները և այլ ծառայությունները:
- Տերմինը նաև ներառում է հիվանդանոցները, կլինիկաները և այլ հաստատություններ, որտեղ ձեզ տրամադրվում են բուժսպասարկման ծառայություններ, բժշկական սարքավորումներ և երկարաժամկետ խնամքի ծառայություններ և օժանդակում:
- Մատակարարները, որոնք մեր ծրագրի ցանցի մի մասն են, կոչվում են ցանցային մատակարարներ:
- Ցանցային մատակարարներն, այն մատակարարներն են, որոնք մեզ հետ պայմանագիր են կնքել՝ մեր ծրագրում անդամներին ծառայություններ մատուցելու համար: Մեր ցանցում մատակարարները հիմնականում մեզ ուղղակիորեն են հաշիվ ներկայացնում իրենց կողմից ձեզ տրամադրած բուժօգնության դիմաց: Երբ դուք այցելում եք ցանցային մատակարարին, դուք սովորաբար ոչինչ չեք վճարում փոխհատուցվող ծառայությունների համար:
- Առաջնային բուժօգնության օղակի մատակարար (PCP) է հանդիսանում բժիշկը, բարձր որակավորմամբ բուժքույրը կամ այլ բուժաշխատողը, որը տրամադրում է ձեզ առօրյա առողջապահական խնամք: Ձեր PCP- ն կպահպանի ձեր բժշկական գրառումները և ժամանակի ընթացքում կծանոթանա ձեր առողջական կարիքներին: Ձեր PCP-ն նաև ուղղորդում կտրամադրի, եթե անհրաժեշտ է այցելել մասնագետի կամ այլ մատակարարի:
- Մասնագետներն,այն բժիշկներն են, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում որոշակի հիվանդության կամ մարմնի մի մասի համար: Գոյություն ունեն մասնագետների շատ տեսակներ: Ահա մի քանի օրինակներ՝
- Ուռուցքաբանները հոգ են տանում քաղցկեղով հիվանդների մասին:
- Սրտաբանները հոգ են տանում սրտի խանգարումներ ունեցող հիվանդների մասին
- Օրթոպեդները խնամում են ոսկրերի, հոդերի կամ մկանների որոշակի պայմաններով հիվանդների համար:
- Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ուղեգիրմասնագետի կամ ձեր PCP-ն չհանդիսացող բժշկի այցելելու համար: Ուղեգիր նշանակում է, որ ձեր առաջնային բուժօգնության օղակի մատակարարը (PCP) պետք է ձեզ տա հավանություն, նախքան դուք կկարողանաք այցելել որևէ մեկին, որը ձեր առաջնային բուժօգնության օղակի մատակարարը չի հանդիսանում: Եթե դուք ուղեգիր չստանաք, Molina Dual Options-ը հնարավոր է չփոխհատուցի ծառայությունները:
- Ձեր ցանցային PCP-ից ուղեգրեր անհրաժեշտ չեն հետևյալի համար՝
- Շտապ բուժօգնություն;
- Շտապ բժշկական օգնություն;
- Երիկամների դիալիզի ծառայություններ, որոնք դուք ստանում եք Medicare-ի կողմից արտոնագրված դիալիզի հաստատությունից, երբ գտնվում եք պլանի սպասարկման տարածքից դուրս; կամ
- Ծառայություններ կանանց առողջության մասնագետից:
- Ծառայություններ, որոնք նշված չեն Molina Dual Options-ի Նախնական թույլտվության ցուցակում կամ նշված են որպես Նախնական թույլտվություն չպահանջող ծառայություններ:
Ի լրումն, եթե դուք իրավունք ունեք ստանալ ծառայություններ Հնդկական բուժսպասարկման մատակարարներից, ապա կարող եք այցելել այդ մատակարարներին առանց ուղեգրի: Մենք պետք է Հնդկական առողջապահական մատակարարին վճարենք այդ ծառայությունների համար, նույնիսկ եթե դրանք մեր ծրագրի ցանցից դուրս են:
Ուղեգրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Մասնակցի ձեռնարկի3-րդ գլխում: Կարող եք լրացուցիչ տեղեկության համար կապվել Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ զանգահարելով՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Ձեզ նաև հասանելի է Գործի կառավարչը և խնամքի թիմը, որն օգնում եք ընտրել:
- Գործի կառավարչն օգնում է Ձեզ կառավարել ձեր բժշկական մատակարարներին և ծառայությունները:
- Ձեր Խնամքի թիմը, որը ղեկավարվում է ձեր Molina Dual Options-ի՝ Գործի կառավարչի կողմից , կգնահատի ձեր կարիքները` պարզելու, թե արդյոք առողջությունից բացի այլ հարցերում օգնության կարիք ունեք, օրինակ` ֆիզիկական կամ սոցիալական կարիքներ: Ձեր Խնամքի թիմը կազմված է ձեր նախասիրությունների և Ձեզ հետ ընդունված որոշումների հիման վրա: Խնամքի խմբի բոլոր անդամները միասին աշխատում են, որպեսզի ձեր խնամքը համակարգված լինի: Սա նշանակում է, որ նրանք համոզվում են, որ թեստերն ու լաբորատոր հետազոտությունները կատարվել են մեկ անգամ, և արդյունքները կիսվում են համապատասխան մատակարարների հետ: Դա նաև նշանակում է, որ ձեր PCP-ն պետք է իմանա ձեր կողմից ընդունվող բոլոր դեղերը, որպեսզի կարողանա նվազեցնել ցանկացած բացասական ազդեցություն: Ձեր PCP-ն միշտ կստանա ձեր թույլտվությունը, նախքան ձեր բժշկական տեղեկությունները այլ մատակարարների հետ կիսելը: Ձեր Molina Dual Options-ի Գործի համակարգողը կմշակի խնամքի ծրագիր ձեր կամ շահագրգիռ անձի հետ: Խնամքի պլանը կներառի ձեր բոլոր կարիքները, կդնի նպատակներ և կփնտրի ձեր կարիքները բավարարելու մոնիտորինգի եղանակները:
- Ձեր Խնամքի թիմը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում հետևյալ մարդկանցով՝
- Առաջնային բուժօգնության մատակարար
- Մասնագիտացված խնամքի ծառայությունների մատակարար
- Գրանցված բուժքույրեր (RN)
- Molina Dual Options-ի Գործի համակարգող
- Օգտագործման կառավարման անձնակազմ
- Molina Dual Options-ի Բժշկական տնօրեն
- Դեղագործներ
Առաջնային խնամքի մատակարարի (PCP) ընտրություն
Դուք կարող եք ծառայություններ ստանալ ցանկացած մատակարարից, ով մեր ցանցում է և ընդունում է նոր անդամներ:
Նախ, դուք պետք է ընտրեք Առաջնային խնամքի մատակարար (PCP) Կարող եք մասնագետ ունենալ, որը կգործի որպես Ձեր PCP-ն: Մասնագիտությունները ներառում են` ներքին հիվանդություններ, մանկաբուժություն, վարակիչ հիվանդություններ, ընտանեկան պրակտիկա, ընդհանուր պրակտիկա և OB/GYN-ներ: Խնդրում ենք զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին PCP ընտրելու համար:
Մեր պլանի PCP-ները փոխկապակցված են բժշկական խմբերի հետ: Ձեր PCP-ն ընտրելով՝ դուք ընտրում եք նաև փոխկապակցված բժշկական խումբը: Դա նշանակում է, որ ձեր PCP-ն կուղղորդի ձեզ մասնագետներին և ծառայություններին, որոնք նույնպես փոխկապակցված են նրա բժշկական խմբի հետ:
- Եթե գոյություն ունի որևէ հատուկ մասնագետ կամ հիվանդանոց, որից ցանկանում եք օգտվել, ապա սկզբում կարևոր է ճշտել՝ արդյոք դրանք կապված են ձեր PCP-ի բժշկական խմբի հետ: Կարող եք փնտրել այս տեղեկամատյանում կամ խնդրել Molina Dual Options-ի Մասնակիցների սպասարկման բաժնից ստուգել արդյոք ձեր ուզած PCP-ն ուղեգրեր կատարում է այդ մասնագետին կամ արդյոք օգտվում է այդ հիվանդանոցից:
- Եթե դուք չմնաք Ձեր PCP-ի բժշկական խմբի հետ, ապա Molina Dual Options-ը հնարավոր է չփոխհատուցի ծառայությունները:
PCP ընտրելու համար անցեք մատակարարների ցանկի էջը՝ հիմնվելով ձեր որոնման արդյունքների վրա և ընտրեք մատակարարի,
- որից օգտվում եք հիմա, կամ
- ում խորհուրդ է տվել վստահելի մեկը, կամ
- ում գրասենյակները ձեզ հեշտ են հասնել:
- Եթե ձեզ PCP ընտրելու հարցում օգնություն է հարկավոր, խնդրում ենք զանգել Մասնակիցների սպասարկման բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։ Զանգն անվճար է: Կամ այցելեք՝ MolinaHealthcare.com/Duals:
- Եթե ունեք հարցեր այն մասին, թե արդյոք մենք կվճարենք որևէ բժշկական ծառայության կամ խնամքի համար, որը ցանկանում եք կամ ձեզ հարկավոր է, ապա զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին և խնդրեք նախապես ստանալ ծառայությունը կամ խնամքը:
Երկարաժամկետ խնամքի և օժանդակման ծառայություններ (LTSS)՝
Որպես Molina Dual Options-ի անդամ՝ դուք կարող եք ստանալ Երկարաժամկետ ծառայություններ և աջակցություններ (LTSS), ինչպիսիք են՝ Տնային աջակցման ծառայությունները (IHSS), ծերանոցների խնամքը, պարագաները, Համայնքների վրա հիմնված մեծահասակների ծառայությունները (CBAS) և այլ ծառայություններ՝ Բազմաֆունկցիոնալ տարեցների ծառայության ծրագրի (MSSP) միջոցով: LTSS-ն օգնում է մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն առօրյա գործեր կատարելիս՝ լոգանք ընդունելիս, հագնվելիս, սնունդ պատրաստելիս և դեղորայք ընդունելիս: Այս ծառայությունների մեծ մասը մատուցվում է ձեր տանը կամ ձեր համայնքում, սակայն կարող են մատուցվել ծերանոցում կամ հիվանդանոցում:
Համայնքների վրա հիմնված մեծահասակների ծառայությունները (CBAS):
CBAS-ը համայնքային առողջության օրակարգային ծրագիր է, որը ծառայություններ է մատուցում տարեց մարդկանց և մեծահասակներին, ովքեր քրոնիկ բժշկական, ճանաչողական կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեն և/կամ հաշմանդամություն ունեցողների համար, որոնք ռիսկային են ինստիտուցիոնալ խնամք ստանալու համար:
CBAS-ի համար դիմելու համար, խնդրում ենք կապնվեք Molina Dual Options-ի Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Molina Dual Options-ի կողմից տրամադրված այլ երկարաժամկետ ծառայությունները և աջակցությունները ներառում են՝ Տնային աջակցման ծառայությունները (IHSS), Համայնքների վրա հիմնված մեծահասակների ծառայությունները (CBAS), Բազմաֆունկցիոնալ տարեցների ծառայության ծրագրերը (MSSP), հմուտ բուժքույրական խնամքը, ֆիզիկական թերապիան, օկուպացիոն թերապիան, խոսքի թերապիան, բժշկական սոցիալական ծառայությունները և տնային առողջության խնամքը: Այս ծառայությունների մատակարարներ գտնելու համար անցեք էջը, որը հիմնված է ձեր որոնման արդյունքների վրա այս առցանց տեղեկատուում:
Այս ծառայությունների ամբողջական ցանկը մատչելի է ձեր Մասնակից ձեռնարկի 4-րդ գլխում:
LTSS ծառայությունների հասանելիության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք զանգահարել Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Ինչպե՞ս բացահայտել Molina Dual Options-ի ցանցային մատակարարին
Դուք պետք է ստանաք Ձեր բոլոր փոխհատուցվող ծառայությունները մեր ցանցի մատակարարներից, որոնք փոխկապակցված են ձեր PCP-ի բժշկական խմբի հետ: Եթե այցելում եք մատակարարների, որոնք Molina Dual Options-ի ցանցում ներառված չեն և չեն առնչվում ձեր PCP-ի բժշկական խմբի հետ (առանց մեր կողմից նախնական թույլտվության կամ հաստատման), ապա ստիպված կլինեք վճարել հաշիվը:
«Նախնական թույլտվությունը հաստատում է Molina Dual Options-ից` նախքան որոշակի ծառայություն կամ դեղամիջոց ձեռք բերելը կամ ցանցից դուրս մատակարարի այցելելը: Եթե հաստատում չստանաք, Molina Dual Options- ը չի կարող ներառել ծառայությունը կամ դեղը»:
Այս կանոնից բացառություններն այն դեպքերն են, երբ ձեզ հարկավոր է շտապ կամ անհապաղ օգնություն կամ դիալիզ, և չեք կարող այցելել ցանցային մատակարարի, օրինակ, երբ տնից հեռու եք գտնվում: Medicare-ը և Medicaid-ը չեն փոխհատուցում անհետաձգելի բուժօգնությունը ԱՄՆ-ի և դրա տարածքներից դուրս՝ բացառությամբ առանձին հատուկ դեպքերի: Մանրամասների համար, կապվեք պլանի հետ։ Կարող եք նաև դուրս գալ ծրագրից կամ ձեր PCP-ի բժշկական խմբից, եթե Molina Dual Options-ը նախորոք թույլտվություն տա ձեզ:
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ուղեգիր՝ մասնագետի կամ ձեր Առաջնային բուժօգնության մատակարար չհանդիսացող բժշկի այցելելու համար: Ուղեգրերի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կան սույն Մատակարարների և դեղատների տեղեկամատյանի Տեղեկատվության բաժնում:
- Դուք կարող եք տարվա ընթացքում ցանկացած ժամանակ ցանցի ներսում փոխել մատակարարներին: Եթե դուք այցելել եք մեկ ցանցային մատակարարի, պարտադիր չէ, որ շարունակեք այցելել այդ նույն մատակարարին: Դուք կարող եք փոխել ձեր PCP-ին յուրաքանչյուր պահի: Շատ դեպքերում, փոփոխությունները կգործեն հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրը։ Կարող են լինել բացառություններ, եթե դուք ներկայումս ստանում եք բուժում՝ ձեր առաջնային բուժօգնության օղակի մատակարարի փոփոխման պահանջի ժամանակ։ Դուք կարող եք փոխել ձեր PCP-ին ձեր անձնական կայք էջում՝ MyMolina.comկամ կարող եք դիմել Մասնակիցների սպասարկման բաժին՝ մեր Molina Healthcare ցանկացած մատակարարների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և խնդրել կատարել առաջնային բուժօգնության օղակի մատակարարի PCP փոփոխությունը: Որոշ մատակարարների ծառայություններից օգտվելու համար ձեզ հարկավոր կլինի ուղեգիր ձեր առաջնային օղակի բուժօգնության մատակարարից (բացառությամբ սպասարկման տարածքից դուրս տեղի ունեցած արտակարգ և շտապ բուժօգնության ծառայություններից):
- Հիշեք, որ մեր պլանի PCP-ները փոխկապակցված են բժշկական խմբերի հետ: Եթե դուք փոխում եք ձեր PCP-ին, ապա կարող եք նաև փոխել բժշկական խմբերը։ Փոփոխության համար դիմելու դեպքում անպայման այդ մասին տեղեկացրեք Մասնակիցների սպասարկման բաժին անկախ նրանից, արդյոք դիմում եք մասնագետի, թե ստանում եք այլ փոխհատուցվող ծառայություններ, որոնց համար պահանջում է PCP-ի թույլտվություն: Մասնակիցների սպասարկման բաժինը կօգնի համոզված լինելու, որ առաջնային բուժօգնության օղակի մատակարար փոխելու դեպքում դուք կարող եք շարունակել ստանալ ձեր մասնագիտացված բուժօգնությունը և օգտվել այլ ծառայություններից:
- Molina Dual Options-ն աշխատում է մեր ցանցի բոլոր մատակարարների հետ` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու համար: Ըստ անհրաժշտության՝ այս տեղեկամատյանի ցանցային մատակարարների ցուցակը ներառում է տեղեկություններ իրենց տրամադրած հարմարությունների մասին:
- Եթե դուք պետք է այցելեք մատակարարի և վստահ չեք, որ նրանք առաջարկում են ձեզ անհրաժեշտ հարմարությունները, Molina Dual Options-ը կարող են օգնել ձեզ: Աջակցման համար խոսեք Ձեր Գործի համակարգողի հետ կամ զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Ինչպե՞ս Ձեր տարածքում գտնել Molina Dual Options-ի ցանցային մատակարարի
Մատակարարների որոնումը սովորելու համար դիմեք «Օգնություն» հղմանը, որը գտնվում է որոնվող առցանց տեղեկամատյանի էջի վերևում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Molina Dual Options-ին՝ (855) 665-4627 հեռախոսահամարով, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Ցանցային մատակարարներ
Molina Dual Options-ի ցանցային մատակարարների այց առցանց տեղեկամատյանը ներառում է՝
- Առողջապահական մասնագետներ,ներառյալ՝ առաջնային խնամքի բժիշկները և մասնագետները
- Հարմարություններ, ներառյալ՝ հիվանդանոցները, բուժքույրական հաստատությունները, հմուտ բուժքույրական հաստատությունները և հոգեկան առողջության հաստատությունները
- Աջակցող մատակարարներ,ներառյալ՝ մեծահասակների առօրյա ծառայությունները, օժանդակ կենսապահովման ծառայությունները, սպառողի վրա հիմնված ծառայությունները, տուն սննդի առաքման ծառայությունները և տնային առողջության գործակալությունները
Մատակարարները նշված են այբբենական կարգով՝ ըստ անվան: Բացի կոնտակտային տեղեկատվությունից, մատակարարների ցուցակները ներառում են նաև մասնագիտություններ և հմտություններ, օրինակ` խոսակցական լեզուները կամ մշակութային իրավասության ուսուցման ավարտը:
«Մշակութային իրավասության ուսուցում ,որը տրամադրում է լրացուցիչ ցուցումներ մեր առողջապահական խնամքի ծառայություններ մատուցող մատակարարներին, օգնելու նրանց ավելի լավ հասկանալ ձեր անձնական պատմությունն, արժեքները, և համոզմունքները՝ հարմարեցնելու ծառայությունները ձեր սոցիալական, մշակութային և լեզվական կարիքների բավարարման նպատակով»:
Ցանցային դեղատներ
Molina Dual Options-ի ցանցային դեղատներն այն դեղատներն են, որոնք համաձայնել են ձեզ տրամադրել դեղատոմսով դեղեր՝ որպես ծրագրի անդամ:
Կարող եք որոնել նաև դեղատներ, որոնք մեր ցանցում են, բայց մեր ծառայության տարածքից դուրս են՝ Los Angeles, Riverside, San Bernardino և San Diego, որտեղ ապրում եք: Դուք կարող եք նաև լրացնել ձեր դեղատոմսերը այս դեղատներում: Խնդրում ենք կապնվեք Molina Dual Options-ի Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով՝ լրացուցիչ տեղեկության համար:
- Molina Dual Options-ի անդամները դեղատոմսով դեղեր ստանալու համար պետք է օգտագործեն ցանցային դեղատները:
- Դուք պետք է օգտագործեք ցանցային դեղատներ, բացառությամբ՝ շտապ կամ անհապաղ օգնության իրավիճակների:
- Եթե դուք գնում եք ցանցից դուրս գտնվող դեղատուն դեղատոմսեր ստանալու համար, երբ դա արտակարգ իրավիճակ չէ, ստիպված կլինեք գրպանից վճարել ծառայության համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք Molina Dual Options-ի Մասնակիցների ձեռնարկը:
- Ցանցային որոշ դեղատներ կարող են նշված չլինել այս տեղեկամատյանում:
Ցանցային որոշ դեղատներ, հնարավոր է, այս գրացուցակը հրապարակելուց հետո ավելացվեն կամ հանվեն են մեր ծրագրից:
Ձեր տարածքում Molina Dual Options-ի ցանցային մատակարարների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունը ստանալու համար այցելեք՝
www.MolinaHealthcare.com/Duals կամ զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։ Զանգն անվճար է: Ձեր դեղատոմսի փոխհատուցման ամբողջական նկարագրությունը ստանալու համար, ներառյալ՝ ձեր դեղատոմսերը լրացնելու եղանակը, խնդրում ենք կարդալ Մասնակցի ձեռնարկը և Molina Dual Options-ի
Փոխհատուցվող դեղերի ցանկը : Փոխհատուցվող դեղերի ցանկը կարելի է գտնել այստեղ՝
MolinaHealthcare.com/Duals:
Ինչպե՞ս բացահայտել Molina Dual Options-ի ցանցային դեղատները
Մանրածախ դեղատների հետ միասին, ձեր ծրագրի դեղատների ցանցը ներառում է՝
- Փոստային պատվերով դեղատները փոստով կամ բեռնափոխադրող ընկերությունների միջոցով անդամներին ուղարկում են դեղատոմսով փոխհատուցվող դեղերը:
- Տնային ներարկման դեղատները պատրաստում են դեղատոմսով դեղեր, որոնք տանը հմուտ մատակարարի կողմից ներարկվում են երակի, մկանի միջոցով կամ այլ ոչ ներս ընդունման տարբերակով:
- Երկարատև խնամքի (LTC) դեղատները սպասարկում են երկարատև խնամքի հաստատությունների, ինչպիսիք են ծերանոցները:
- Հնդկական առողջապահական ծառայության/ցեղային/Քաղաքային հնդկական առողջապահական ծրագրի (I/T/U) դեղատներ
Ձեզանից չի պահանջվում շարունակել այցելել նույն դեղատունը՝ ձեր դեղատոմսերը լրացնելու համար:
Դեղատոմսերի երկարաժամկետ մատակարարումներ
- Փոստային պատվերով ծրագրեր Մենք առաջարկում ենք փոստով պատվեր իրականացնելու ծրագիր, որը թույլ է տալիս ստանալ մինչև ձեր տուն ուղարկվող ձեր նշանակած դեղերի մինչև 90 օրվա պաշար: 90 օրվա պաշարների առաքումն ունի նույն մեկ ամսվա հավելավճարը։
- 90-օրյա մանրածախ դեղատան ծրագրեր Որոշ մանրածախ դեղատներ կարող են առաջարկել նաև մինչև 90 օրվա ընթացքում փոխհատուցվող դեղատոմսով դեղեր: 90 օրվա պաշարների առաքումն ունի նույն մեկ ամսվա հավելավճարը։
Փոստային պատվերով դեղատներ
Դուք կարող եք դեղատոմսով դեղերի տուն առաքում ձեռք բերել մեր ցանցային փոստի պատվերի առաքման ծրագրի միջոցով, որը կոչվում է CVS Caremark Mail Service Pharmacy Program: Դեղատունը կապվելու է ձեզ հետ հեռախոսով` ձեր դեղատոմսերը ուղարկելուց առաջ ձեր հաստատումը ստանալու համար: Եթե մենք ի վիճակի չենք հաստատման համար ձեզ հետ կապ հաստատել, ապա ձեր դեղատոմսը ձեզ չի ուղարկվի:
Սովորաբար, դուք պետք է ակնկալեք, որ ձեր դեղատոմսի դեղերը կստանաք դեղատան՝ փոստային պատվերը ստանալուց 10 օրվա ընթացքում: Եթե այս ընթացքում չեք ստանում ձեր նշանակած դեղը(երը), եթե ցանկանում եք չեղարկել ավտոմատ պատվերը, կամ եթե ձեզ հարկավոր չէ կամ չեք ցանկանում ձեր ստացած դեղատոմսերի գումարի փոխհատուցում խնդրել, ապա կապվեք մեզ հետ (866) 270-3735, TTY՝ 711, շաբաթը 7 օր, 24 ժամ: Ձեր գործի կառավարչի հետ կապ հաստատելու մասին ավելին իմանալու համար կարդացեք Մասնակցի ձեռնարկի գլուխ 5-ը:
Տնային ներարկման դեղատներ
Դուք կարող եք ստանալ տնային ներարկման թերապիա, եթե Molina Dual Options-ը հաստատել է ձեր դեղատոմսը, և եթե ձեր դեղատոմսը ստանաք լիազորված բժշկի կողմից:
Տնային ներարկման դեղատները սպասարկում են Molina Dual Options ծառայության տարածքում գտնվող բոլոր շրջանները: Տնային ներարկման ծառայությունների և դեղատների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապվեք Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. մինչև 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Երկարաժամկետ խնամքի դեղատներ
Երկարաժամկետ խնամքի հաստատության բնակիչները, ինչպիսիք են ծերանոցները, կարող են մուտք գործել իրենց դեղատոմսով դեղերը, որոնք փոխհատուցված են Molina Dual Options-ի կողմից, հաստատության դեղատան կամ այլ ցանցային դեղատան միջոցով: Ձեր գործի կառավարչի հետ կապ հաստատելու մասին ավելին իմանալու համար կարդացեք Մասնակցի ձեռնարկի գլուխ 5-ը: Երկարաժամկետ խնամքի դեղատները սպասարկում են Molina Dual Options-ի ծառայության տարածքում գտնվող բոլոր շրջանները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապվեք Մասնակիցների սպասարկման բաժնի հետ՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Հնդկական առողջապահական ծառայության/ցեղային/Քաղաքային հնդկական առողջապահական ծրագրի (I/T/U) դեղատներ
Միայն ամերիկացի բնիկներն ու Ալյասկայի բնիկները մուտքի իրավունք ունեն Հնդկական առողջապահական ծառայության/ցեղային/Քաղաքային հնդկական առողջապահական ծրագրի (I/T/U) դեղատներ Molina Dual Options դեղատների ցանցի միջոցով: Ամերիկացիներից և Ալյասկայի բնիկներից բացի այլ մարդիկ, հնարավոր է, սահմանափակ պայմաններում (օրինակ՝ արտակարգ իրավիճակներում) կարողանան այցելել այս դեղատները:
Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք Մասնակիցների սպասարկման բաժին՝ (855) 665-4627, TTY՝ 711, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8 a.m. - 8 p.m.՝ տեղական ժամանակով։
Ինչպե՞ս Ձեր տարածքում գտնել Molina Dual Options-ի դեղատուն
Ձեր դեղերի փոխհատուցում կարող եք ստանալ մեր ցանցային ցանկացած դեղատներից: Սա ներառում է մեր սպասարկման տարածքից դուրս գտնվող մեր ցանցային դեղատները:
Մեր ցանցի ներսում դեղատան տեսակը որոնելու համար անցեք
MolinaHealthcare.com/ProviderSearch և սեղմեք «Գտնել դեղատուն»: Դրանից հետո ընտրեք ձեր պետության և փոխհատուցման ծրագիրը: Հայտնվում է ծանուցում, որը կտեղեկացնի ձեզ, որ հղումը ձեզ կտեղափոխի
MolinaHealthcare.com/Duals էջից: Սեղմեք «OK»` հաջորդ էջ անցնելու համար, որը թույլ կտա ձեզ լրացնել ձեր դեղատների որոնումը: Հաջորդը, մուտքագրեք փոստային կոդը կամ քաղաքը և նահանգը: Դուք կարող եք հետագայում բարելավել ձեր որոնումը` նշելով դեղատան անունը և տեսակը: Որոնվող առցանց գրացուցակում ցուցադրված բոլոր դեղատները հասանելի են մեր ցանցում:
Եթե հարցեր ունեք վերը նշվածի հետ կապված, խնդրում ենք կապվել Մասնակիցների սպասարկման բաժնի հատ կամ այցելել՝
MolinaHealthcare.com/Duals:
H8677_21_15104_76_CAMMPPODInfo hy